Իմ կենդանին ու բույսը

download Ես կենդանիներից ամենաշատը սիրում եմ շներին: Բայց ես շուն չունեմ և երեզում եմ, որ ունենամ: Շների ցեղատեսակներից սիրում եմ Պուդելներին:

Ես նրան ամեն առավոտ և երեկոյան կտանեմ ցբոսանքի: Նրա հետ կխաղամ և այդպես ամեն օր:

Հիմա կպատմեմ ավելի մանրամասն:

Տարատեսակներ

Պուդելները տարբերվում են արտաքին տեսքով։ Ընդունված է առանձնացնել 4 հասակի, 6 գույների և 2 տեսակի բրդով տարատեսակներ։

Մազերի տեսակը

  • գանգուր
  • քուղակապ

Ճանաչված գույներ

սև

սպիտակ

դարչնագույն

ծիրանագույն

արծաթագույն

կարմիր

Տեսք

Գլուխը երկարավուն է։ Կմախքը մի քիչ դուրս ընկած է, թմբաձև, ճակատից մինչև դեմքը կտրուկ չէ։ Քիթը ուղիղ է, աչքերը նշաձև են, մուգ շագանակագույն։ Շուրթերը չոր են, ամուր սեղմված։ Քթի եզրերի գույնը սև շների մոտ սև է, սպիտակների մոտ՝ կիսով չափ դարչնագույն, դարչնագույն շների մոտ դարչնագույն է, արծաթագույնների մոտ՝ սև, իսկ ծիրանագույն և կարմիր շների մոտ՝ սև կամ դարչնագույն։

Բնավորություն

Պուդելները միշտ թողնում են խելացի, ուշադիր և ակտիվ շան տպավորություն։ Իր ուժով և հետաքրքրությամբ համագործակցելով մարդու հետ՝ պուդելը հեշտ է սովորում ամեն ինչ՝ ճիշտ ներկայացնելով իր սովորածը։ Պուդելներն ունեն որսի հակում, և նրանց կարողանում են օգտագործել ջրային և անտառային որսի ժամանակ։ Ներկայումս որսը պուդելների հետ տարածված է ԱՄՆ-ում և Կանադայում։ Այնտեղ մեծ պուդելները (ստանդարտ և թագավորական) աշխատում են որպես հրացանավարժ շներ՝ ֆազանի, բադի, նապաստակի որսի ժամանակ։ Ռուսաստանում նույնպես կա այդ որսի փորձառությունը պուդելների հետ։ Ինչպես հրացանավարժ շներին են օգտագործում որսի ժամանակ, այնպես էլ մեծ պուդելներին, ոչ հաճախ փոքրերին։ Շնորհիվ հրաշալի հոտառության և առաջադիմության՝ պուդելներին կարողանում են օգտագործել փրկարար և մաքսային ծառայությունների իրականացման ժամանակ։ ԽՍՀՄ-ի ԴՈՍԱՖ-ում մեծ պուդելները մտնում ծառայողական ցեղատեսակի մեջ։ Որքան էլ որ զբաղված է լինում պուդելը, նա աշխատում է հաճույքով և մոլեգին կերպով։

 

Օրակարգը

Պուդելներն անպահանջկոտ են իրենց սնման օրակարգում։ Որպեսզի չվնասեն պուդելների առողջությունը, պետք է նրանց կերակրել կանոնակարգված։ Պուդելների մոտ շատ զգայուն է լյարդը, և ճարպոտ կերակուրը նրանց հակացուցված է։

 

 

 

 

Advertisements
This entry was posted in Բնագիտություն. Bookmark the permalink.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s