Ինչպես գիրքը ճիշտ ընթերցել

Գիրքը պետք է ընթերցել սիրով և շատ ուշադիր։ Ես ընթերցում եմ այն գրքերը, որոնք ինձ հետաքրքրում են։ Գրքեր ընթերցելու շնորհիվ սովորում ենք նոր բառեր, զարգացնում ենք մեր խոսքը և այլն։ Երեխաների մեծամասնությունը չի սիրում գիրք կարդալ, բայց ես շատ եմ սիրում։ Շատ եմ սիրում արկածային և ֆանտաստիկ գրքեր։ Եթե դու նույնպես սիրում ես կարդալ արկածային գրքեր, ապա կարող եմ մի քանիսը առաջարկել, օրինակ՝ «Հարրի Փոթերը», «Երկարագուլպա Պիպին», «Էմիլը Լոներբերգից», «Երկնագույն նետը», «Փոքրիկ շրջմոլիկը», «Թոմ Սոյերի արկածները» և այլն։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Մայրենի, Ուսումնական գարուն, Առցանց ուսուցում, Ընթերցանություն, Իմ գրադարանը. Bookmark the permalink.

Leave a comment