Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին

Հոդված 9

1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:

2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:

3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:

4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:

5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:

Ըստ 9-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձեռնամխելիության իրավունք։ Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու։ Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից, եթե այն սահմանված չէ օրենքով։
Ըստ 2-րդ կետի՝ յուրաքանչյուր անձի ձեռբակալման ժամանակ, նրան հայտնում են ձերբակալման պատճառները և տեղեկացնում են նրան ներկայացվող բոլոր մեղադրանքները։
Ըստ 3-րդ կետի՝ քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձի հասցնում են դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, ով ունի դատական քննությունը վարելու կամ մեղադրյալին ազատելու իրավունք։ Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը պարտադիր չէ, սակայն ազատման դեպքում պետք է երաշխիք ունենալ, որ անհրաժեշտության դեպքում կներկայանա։
Ըստ 4-րդ կետի՝ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ իրավունք ունի ներկա գտնվելու իր դատական գործի քննությանը։
Ըստ 5-րդ կետի՝ յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի փոխհատուցում ստանալու։

Հոդված 12

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք այդ տարածքի սահմաններում ունի ազատ երթևեկության իրավունք և բնակության վայրի ընտրության ազատություն:

2. Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:

3. Վերը նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսված են օրենքով, անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:

4. Ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

Ըստ 12-րդ հոդվածի 1-ին կետի՝ յուրաքանչյուր ոք՝ ով օրինականորեն որևէ պետության տարածքում է գտնվում, իրավունք ունի ազատ երթևեկության և բնակության վայրի ազատ ընտրության։
Ըստ 2-րդ կետի՝ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի լքել ցանկացած երկիր, ներառյալ իր սեփականը:
Ըստ 3-րդ կետի՝  նշված իրավունքները չեն կարող դառնալ որևէ սահմանափակման օբյեկտ, բացի օրենքով նախատեսված դեպքերից, անհրաժեշտ պետական անվտանգությունից, հասարակական կարգից, բնակչության առողջությունից կամ բարոյականությունից կամ էլ ուրիշների և սույն դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ համատեղելի իրավունքների ու ազատությունների պահպանման համար:
Ըստ 4-րդ կետի՝ ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից:

Հոդված 14

1. Բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև: Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանք քննելու կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքներն ու պարտականությունները որոշելու ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապարակավ քննության իրավունք: Մամուլին ու հասարակությանը կարող է թույլ չտրվել մասնակցել ողջ դատաքննությանը կամ նրա որևէ փուլին` ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության նկատառումներով, կամ երբ այդ պահանջում են կողմերի մասնավոր կյանքի շահերը կամ էլ հատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտի արդարադատության շահերը` այն չափով, որչափ դատարանի կարծիքով, դա խիստ անհրաժեշտ է, սակայն քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ ցանկացած դատական որոշում պետք է հրապարակային լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասների շահերը պահանջում են այլ բան կամ գործը վերաբերվում է ամուսնական վեճերին կամ երեխաների խնամակալությանը:

2. Քրեական հանցագործության մեջ յուրաքանչյուր մեղադրվող իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով:

3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը` լիակատար հավասարության հիման վրա.
ա/ շտապ կարգով և մանրակրկիտ, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվի իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի և հիմքի մասին.
բ/ բավարար չափով ժամանակ ու հնարավորություններ ունենա իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր իսկ ընտրած պաշտպանի հետ հարաբերությունների մեջ մտնելու համար.
գ/ դատվի առանց չարդարացված հապաղման.
դ/ դատվի իր ներկայությամբ և պաշտպանի իրեն անձամբ կամ իր իսկ ընտրած պաշտպանի միջոցով. եթե նա չունի պաշտպան` տեղեկացված լինի այդ իրավունքի մասին և ունենա իր համար նշանակված պաշտպան ցանկացած դեպքում, երբ դա պահանջում են արդարադատության շահերը, նրա համար անհատույց բոլոր այն դեպքերում, եթե նա բավականաչափ միջոցներ չունի այդ պաշտպանին վճարելու համար.
ե/ հարցաքննել նրան հակացուցող վկաներին կամ իրավունք ունենալ, որ այդ վկաները հարցաքննվեն, և ունենալ իր վկաներին կանչելու և հարցաքննելու իրավունք` այն նույն պայմաններով, որ գոյություն ունեն նրան հակացուցող վկաների համար.
զ/ օգտվել թարգմանի անվճար օգնությունից, եթե նա չի հասկանում դատարանում օգտագործվող լեզուն, կամ չի խոսում այդ լեզվով.
է/ չպարտադրվի իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու:

4. Անչափահասների վերաբերմամբ դատավարությունը պետք է այնպիսին լինի, որպեսզի հաշվի առնվեն նրանց տարիքը և նրանց վերադաստիարակությանն աջակցելու ցանկալիությունը:

5. Որևէ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի իր դատապարտումը և դատավճիռը վերանայվեն վերադաս դատական ատյանի կողմից, օրենքի համաձայն:

6. Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմունքով, որ ինչ-որ նոր հանգամանք կամ նոր բացահայտված հանգամանք անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա այդպիսի դատապարտման հետևանքով պատիժ կրած անձը փոխհատուցում է ստանում օրենքի համաձայն, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով:

7. Ոչ ոք չպետք է կրկին անգամ դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարության իրավունքին համապատասխան:

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Իրավունք. Bookmark the permalink.

Leave a comment