Առաջին ատյանի դատարան. Ընդհանուր իրավասության դատարան

Առաջին ատյանի դատարանների համակարգը բաղկացած է երկու օղակից՝ ընդհանուր իրավասության դատարան և մասնագիտացված վարչական դատարան։
Դատարանների իրավասության ենթակա բոլոր գործերն առաջին անգամ քննվում են առաջին ատյանի դատարաններում։ Առաջին ատյանի դատարաններում են քննվում բոլոր քաղաքացիական, քրեական և վարչական գործերը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաեւ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը։

Առաջին ատյանի դատարանը լիազորված է տվյալ գործերով դատական քննությունների ժամանակ որոշումներ ընդունել։ Քրեական գործի դատական քննության հետևանքով կայացրած որոշումը կոչվում է դատավճիռ։ Քաղաքացիական և վարչական գործերի դատական քննության ժամանակ կայացրած որոշումը կոչվում է վճիռ։

Առաջին ատյանի դատարանը կազմված է նախագահից և դատավորներից։

Հայաստանի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի տասնյոթ դատարան:

Ընդհանուր իրավասության դատարաններ

Ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի իրավազորությանը վերպահված գործերի:

Ընդհանուր իրավասության դատարանը գործը քննում է դատավարական օրենքներով նախատեսված կարգով՝ միանձնյա։ Ընդհանուր իրավասության դատարանի գործունեությունը ղեկավորում և կազմակերպում է դատարանի նախագահը։

Ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել միայն վերաքննության կարգով: Քաղաքացիական գործով համապատասխան դատական ակտը կարող է բողոքարկվել քաղաքացիական վերաքննիչ դատարան, իսկ քրեական գործով դատական ակտը՝ քրեական վերաքննիճ դատարան։

Օրենքով սահմանված բողոքարկման ժամկետն անցնելու կամ դատավարության մասնակցի կողմից առանց հարգելի պատճառի բաց թողնելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը չի կարող բողոքարկվել Վճռաբեկ դատարանում։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Իրավունք. Bookmark the permalink.

Leave a comment