Ուղղագրական առաջադրանքներ

Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):

Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

«Ն» գրվում է, երբ բառն ունի «ան» նախածանցը։

Բառերի բացատրությունները գրելով՝ ցո՛ւյց տուր իմաստների տարբերությունները և յուրաքանչյուրով առնվազն մեկ բառ կազմի՛ր:

ող — ողնաշարի փոքրիկ տափակ ոսկորներից յուրաքանչյուրը — ողնաշար
ոխ — վրեժ, քեն — ոխապահություն, ոխապահ
ուղտ — մեկ կամ երկու սապատ ունեցող խոշորամարմին որոճող կենդանի — ուղտաբեռ
ուխտ — որևէ բան անելու կամ չանելու նվիրականացված խոստում, խոստում, իղձ, փափագ — ուխտատեղի
թյուր — ծուռ, իսկական ուղղությունից շեղված — թյուրահավատ
թույր — գույն, երանգ — թույրաթուխ
բույր — բուրմունք, հոտ, անուշահոտություն — բույրաթական
բյուր — շատ, անհամար, բազում — բյուրաբազում
բարկ — թեժ, կիզիչ, շիկացած — բարկասիրտ
բարք — հոգեկան հատկանիշների ամբողջությունը, բնավորություն — բարքագրություն
վարկ — հարգանք, պատիվ վարկաբեկել
վարք — վարմունք, վարվեցողություն, վարվելակերպ — վարքագիծ
աղտ — կեղտ — աղտակալել
ախտ — հիվանդություն — ախտաբան

Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:

Արևելաեվրոպական, ագեվազ, գինեվաճառ, :

Այս բառերը ունեն «և» հնչյունը, բայց գրվում են «եվ»-ով։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Հայոց լեզու. Bookmark the permalink.

Leave a comment