Ազատությունն իմ պատկերացմամբ

Երբ ինձ հարցնում են ի՞նչ է ազատությունը, միշտ պատկերացնում եմ բանտարկված թռչունի, ում պահում են վանդակի մեջ՝ զրկելով ազատությունից։ Չէ՞, որ թռչնի համար ազատությունը հենց թռչելն է։ Նույն էլ մարդկանց մոտ է, մարդուն պահելով «վանդակում»՝ սահմանափակում էք նրա ազատությունը։ Ամեն ոք պետք է ազատ լինի՝ կարողանա թռչել, չչարաշահելով այն ազատությունը, որ ունի։ Ազատությունը կախված է նաև հենց մարդուց, նա է որոշում իր ազատության չափը։ Ինձ համար ազատությունը այն է, երբ անում ես խելքիդ փչածը, անում ես այն ինչ ճիշտ ես համարում և վերջապես այն՝ ինչ քեզ է դուր գալիս։ Ազատությունը օգնում է ճանաչել աշխարհը, բացահայտել նոր բաներ… Ես արդեն 9 տարի է ինչ սովորում եմ մի դպրոցում, որտեղ երեխաները մեծանում են ազատ՝ ազատ իրենց քայլերում և ամենակարևորը՝ իրենց խոսքերում։
Ազատությունը մեր իրավունքներից մեկն է, և չեն կարող զրկել մեզ մեր իրավունքից։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Գրականություն 9. Bookmark the permalink.

Leave a comment