Վանո Սիրադեղյան. «Ափսոս էր երեխան». Վերլուծություն

Պատմվածքը՝ այստեղ

Երբ մարդը ժամանակ ունեցավ ու ետ նայեց, տեսավ, որ անցյալը սուզվում է մոռացության մեջ։ «Չի կարող պատահել»,-եղավ առաջին միտքը։

Իրոք որ, երբ փորձում ես հիշել անցյալդ տեսնում ես, որ այն կամաց-կամաց մոռացվում է այն։

Պատմվածքի հերոսը ծեր մարդ էր, ով ապրել էր իր կյանքի ամենահետաքրքիր պահերը և հիմա նրա համար կյանքը դարձել էր ձանձրալի։ Նա փորձում էր հիշել անցյալը, մտածում էր իր ապրած կյանքի և մահվան մասին։

Պատմվածքում շատ հետաքրքիր մտքեր կան, որոնց հետ ես համաձայն եմ.

…գրելը մտածելու լավագույն ձևն է…

…եթե քո երեխան քո կորցրած մանկության որոնումն է, ապա ի՞նչ էր քո մանկությունը, եթե ոչ ծնողիդ որոնումը իր սեփական մանկության…։

մահվան մասին նույնքան պատկերացում ունեն, որքան՝ կյանքի, այսինքն՝ ոչ մի…

Մենք բոլորս միշտ մտածում ենք մահվան մասին, փորձում ենք հասկանալ ինչպիսինն է այն, չնայած այն բանին, որ նույնիսկ պատկերացում չունենք կյանքի մասին։

կյանքը այնտեղ էր, որտեղ չկար մահվան գիտակցումը

Եթե սկսում ես մտածել մահվան մասին, ապա կյանքը քեզ համար ձանձրալի է դարձել, ուրեմն դու տեսել ես ամենի ինչ և ոչինչ հետաքրքիր չէ քեզ։ Այդ ժամանակ էլ մարդ սկսում է մտածել մահվան մասին, ինչպես պատմվածքի մեր հերոսն էր անում։

Անցումը դեպի անէություն, ամենաքիչը, պիտի լինի չգիտակցված, ինչպես չի գիտակցվել ծնունդը։ Հակառակը կլիներ անտրամաբանական։

Դադարը, ժամանակավոր թե հավերժ, չեն զգում։ Զգում են դադարից վերադառնալը։ Ինչպես ուշաթափությունից ետ գալն են զգում եւ չեն զգում գնալը։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Գրականություն 9. Bookmark the permalink.

Leave a comment