Վանո Սիրադեղյան. Մի ճամպրուկ փող

Պատմվածքը՝ այստեղ

Պատմվածքը Սուրոյի մասին էր, ով ուներ փողի կարիք։ Վաղ հասակից սկսում է փող աշխատել, որպեսզի կարողանա օգնել ընտանիքնին։ Սուրոյի ընկերներից մեկը՝ ով պատմում էր այս պատմվածքը, ասում էր Սուրոն փողի հետ վարվել չգիտի։ Ընտանիքի անդամներին հագցնում, կերցնում էր, իսկ մնացածը քամուն էր տալիս։

Եվ ծախսում էր կատաղի։ Գրաստի նման աշխատում էր՝ ծախսում էր պորտաբույծի պես։ Տնեցիներին հագցնում, կերցնում, մնացածը տալիս էր քամուն։

Շատ հաճախ հավաքում էր ընկերներին և գետափին մի մեծ խնջույք էր կազմակերպում։ Անցնում է ժամանակ Սուրոն ամուսնանում է։

Եղբայրները մեծանում էին՝ կյանքը թանկանում, և Սուրոն իր 51֊ը փոխեց «Զիլ» ինքնաթափով։ Ժամանակ անց իմացանք ամուսնացել է։

Ճանապարհին մի տեղ վատ էր զգացել, կանգնեցրել էր այդ հրեշ մեքենան ու ղեկի վրա էլ հանգել էր քառասուներկու տարեկան մեր հոգնած ախպերը։

Պատմվածքի մեջ կար մի հատված, որը հավանեցի և որի հետ համաձայն եմ.

Մեր ընկերությունը աննկատելի ցնդում էր ժամանակի մեջ։ Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին։

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Գրականություն 9. Bookmark the permalink.

Leave a comment