Բայ

Անորոշ դերբայ
երգել
խաղալ

Եմ, կամ, գիտեմ, ունեմ, արժեմ բայերը հարց չեն ստանում, որովհետև ցույց են տալիս ոչ թե գործողություն այլ ենթակայի վիճակ։ Օրինակ՝ ես մարդ եմ, գիտեմ խոսել, ունեմ արժանապատվություն, որ աշխարհ արժե։

Բայը ունի դեմք, թիվ, ժամանակ, եղանակ, սեռ։

դեմք      եզակի,    հոգնակի
I             խոսեցի,  խոսեցինք
II           խոսեցիր, խոսեցինք
III         խոսեց, խեսոցին

ժամանակ

անցյալ             ներկա                  ապառնի
խոսել եմ       խոսում եմ            խոսելու եմ

եղանակ 

սահմանական
հրամայական
ըղձական
ենթադրական
հարկադրական

բայի սեռը

ներգործական
չեզոք
կրավորական

Եթե անորոշ դերբայի ել, ալ վերջավորությունից առաջ բայածանց չկա, ուրեմն բայը կազմությամբ պարզ է։ Բայածանցները լինում են 4 տեսակ։

1. սոսկածանցավոր ան, – են, ն, չ
2. պատճառական – ացն, եցն, ցն
3. բազմապատկական – ատ, ոտ, կոտ, տ, կռտ
4. կրավորական – վ

սոսկածանցավոր

մոտ-են-ալ
հեռ-ան-ալ
գտ-ն-ել
թռ-չ-ել

Անցյալ ժամանակաձևերում սոսկածանցները ենթարկվում են փոփոխության։ Ն, չ սոսկածանցները դուրս են ընկնում, ան-ը ու են-ը դառնում են եց, աց։

մոտ-են-ալ — մոտ-եց-ա
հեռ-ան-ալ — հեռ-աց-ա
գտ-ն-ել — գտա
թռ-չ-ել — թռա

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Հայոց լեզու 9. Bookmark the permalink.

Leave a comment