Հայաստանի և Խորվաթիայի բնակչությունների համեմատությունը

Համեմատություններ Հայաստանի և Խորվաթիայի միջև տարբեր չափորոշիչներով։

1. Բնակչության թիվը

Հայաստանի Հանրապետությունը բնակչության թվով զբաղեցնում է աշխարհում 137-րդ, իսկ Խորվաթիայի Հանրապետությունը 130-րդ հորիզոնականը։ Հայաստանի բնակչության թիվը 2.963.243 է, իսկ Խորվաթիայինը՝ 4.105.267։ Խորվաթիայի բնակչությունը 1.142.024-ով ավելի է։

Սեռատարիքային սանդղակ

Հայաստանում սեռատարիքային սանդղակի ամենամեծ տոկոսն են կզմում 30-34 տարեկանները։ Նրանք Հայաստանի աշխատունակ մարդիկ են։

Այս սանդղակը ցույց է տալիս բնակչության աճը կամ նվազումը, ըստ տարեթվերի։ Տեսնում ենք, որ 2100 թվականին բավականին նվազած կլինի Հայաստանի բնակչությունը։ 2100 թվականին Հայաստանի բնակչությունը կլինի 2.000.000։

Խորվաթիայում սեռատարիքային սանդղակի ամենամեծ տոկոսն են կզմում 40-44 տարեկանները։ Այս տարիքի մարդիկ նույնպես համարվում են աշխատունակ։ Սեռատարիքային սանդղակը ցույց է տալիս, որ երկու երկրներում էլ աշխատունակ տարիքն է ամենաշատը։

Խորվաթիայում նույնպես բնակչությունը կնվազի։ 2100 թվականին Խորվաթիայի բնակչությունը նվազած կլինի 2 միլինով։

2. Տարեկան փոփոխությունը

Այս ցուցանիշը ցույց է տալիս, թե ամեն տարի քանի տոկոսով է ավելանում կամ պակասում տվյալ երկրի բնակչությունը։ Հայաստանի համար այդ ցուցանիշը 0,19%, իսկ Խորվաթիայի համար՝ -0,61%: Ըստ այս ցուցանիշների նկատում ենք, որ Խորվաթիայի բնակչությունը նվազում է, իսկ Հայաստանինը ավելանում։

3. Տարեկան փոփոխությունը թվով

Ամեն տարի Հայաստանի բնակչությունը ավելանում է 5500-ով, իսկ Խորվաթիայինը պակասում է՝ 25000-ով։ Կարծում եմ, որ սա բավականին մեծ ցուցանիշ է։

4. Խտություն

Հայաստանում այս ցուցանիշը 104 մարդ է, Խորվաթիայում՝ 73։ Տեսնում ենք, որ Հայաստանում մոտ 1,5 անգամ ավելի խիտ է բնակեցված, քան Խորվաթիան։ Պետք է հաշվի առնենք, նաև այն փաստը, որ Խորվաթիայի տարածքը ավելի մեծ է։

5. Տարածքը

Հայաստանի տարածքը 28470 կմ² է, Խորվաթիայինը՝ 55960 կմ²։ Խորվաթիայի տարածքը մոտ երկու անգամ մեծ է Հայաստանի տարածքից, հետևաբար Խորվաթիան նոսր է բնակեցված։

6. Միգրանտներ

Երկու երկրների մոտ էլ այս ցուցանիշը պակասում է, ինչը նշանակում է, որ երկու երկրներից էլ արտագաղթում են։ Խորվաթիայի այս ցուցանիշը ավելի բարձր է, այսինքն եթե համեմատում ենք Հայաստանի հետ, ապա կարող ենք ասել, որ Խորվաթիայից ավելի շատ են արտագաղթում։

7.

8. Միջին տարիք 

Հայաստանում միջին տարիքը 35 է, Խորվաթիայում՝ 44-ը։ Երկու երկրներում էլ ունեն աշխատույժ։

9. Ուրբանիզացման մակարդակը 

Ուրբանիզացման մակարդակը ցույց է տալիս, թե բնակչության քանի տոկոսն է ապրում քաղաքներում։ Հայաստանում այդ ցուցանիշը 63%-ն է, Խորվաթիայում 58%-ը։ Բնակչության 37 և 42 տոկոսը ապրում է գյուղերում։

10. Բնակչությունն՝ աշխարհի մաշտաբով

Աշխարհի մաշտաբով երկու երկրների բնակչությունն էլ փոքր է։ Հայաստանինը՝ 0,04%, Խորվաթիայինը՝ 0,05%:

About sofynahapetyan

Բարև, Ես Սոֆի Նահապետյանն եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցում՝ 9-2 դասարանում։ Ազատ ժամանակ նկարչությամբ եմ զբաղվում։ Սիրում եմ դաշնամուր նվագել։
This entry was posted in Աշխարհագրություն 9. Bookmark the permalink.

Leave a comment